Classical / Cultural Tour
Երևան

Հազարամյա Հայաստան 

Պատվիրելու համար կապվեք մեզ հետ

Ահա մեր կոնտակտները

Հասցե՝ Նալբանդյան 37,  Երևան, Հայաստան

Հեռ.՝ (+374 11) 96 02 01, (+374 11) 96 01 02, (+374 98) 90 41 84

Էլ-փոստ՝ info@hayqtour.am, hayqtour@mail.ru

 

1-ին օրԴիտողական էքսկուրսիա Երևանում 

Դիմավորում օդանավակայանում: Տրանսֆեր հյուրանոց: Էքսկուրսիայի ընթացքում մենք կտեսնենք մայրաքաղաքի բոլոր տեսարժան վայրերը, այդ թվում նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարը, Հանրապետության հրապարակն ու Մարշալ Բաղրամյան պողոտան, կայցելենք Ծիծեռնակաբերդ` 1915թ. իրականացված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիր: Էքսկուրսիայի ընթացքում կլինենք նաև մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգում, որի բարձունքում վեր է խոյանում «Մայր Հայաստան» հուշարձանը:

2-րդ օրՄատենադարան-Գառնի-Գեղարդի վանք - Սևանավանք 

Այցելություն Մատենադարան` Հին ձեռագրերի ինստիտուտ-թանգարան, ուր ի թիվս հայերեն ու այլ լեզուներով ավելի քան 18.000 ձեռագիր մատյանների, պահպանվում են նաև հիասքանչ մանրանկարներ ունեցող Լազարյան Ավետարանը` գրված 887 թվականին, 989 թվականին գրված Էջմիածնի Ավետարանն ու XI դարով թվագրվող Մուղնու Ավետարանը: Այցելություն մեր թվարկության առաջին դարում կառուցված հելլենիստական ճարտարապետության դասական օրինակ Գառնիի տաճար: Կզբոսնենք Ազատ գետի կիրճի երկայնքով` հիանալով «Քարերի սիմֆոնիայով»` երգեհոն հիշեցնող բազալտե անձեռակերտ սյուներով: Այնուհետև կծանոթանանք հայ ճարտարապետների կերտած հրաշքներից մեկին` Գեղարդի ժայռափոր վանքին: Նրա անունը կապվում է Սուրբ Գեղարդի հետ, որի վրա պահպանվել է Տիրոջ Արյունը: Գեղարդի ծայրը, որն առաջին դարում Հայաստան է բերել Թադեոս առաքյալը, այժմ պահվում է Սուրբ Էջմիածնում: Գեղարդի վանքն Ազատ գետի քարանձավի ու Գառնիի տաճարի հետ միասին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Գեղարդի վանքի զարմանալի ակուստիկայի գաղտնիքն առայսօր բացահայտված չէ: Վանքի որոշ հատվածներում ձայնի արձագանքը շարունակվում է մինչև 40 վայրկյան: Ծովի մակերևույթից ավելի քան 2000 մետր բարձրության վրա մենք կլինենք աշխարհի բարձրլեռնային ամենամեծ լճերից մեկի` Սևանի ափին, կտեսնենք նաև Սևանի վանքը` կառուցված մուգ քարով՝ իր Սուրբ Աստվածածին և Սուրբ Առաքելոց եկեղեցիների հետ միասին, որոնք հիմնվել են 874 թվականին Սևանի թերակղզում:

3-րդ օրԱստվածաշնչյան Արարատ լեռան հովանու ներքո 

Մենք կուղևորվենք Աստվածաշնչյան Արարատ լեռան անմիջական մերձակայքում գտնվող Խոր Վիրապի վանք, ուր կայցելենք վիրապը` հորը, որում 14 տարի բանտարկված էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ով հետագայում դարձել է Հայ Առաքելական Եկեղեցու առաջին հովվապետը: Արենիում կհամտեսենք հայկական լավագույն գինին: Կտեսնենք նաև XIII դարում կառուցված Նորավանքը և նրա Սուրբ Աստվածածին երկհարկ եզակի եկեղեցին ու Մոմիկի ձեռքով կերտված հրաշալի խաչքարերը:Վերադարձ Երևան:

4-րդ օրՍուրբ Էջմիածին-Զվարթնոց 

Ծանոթություն Սուրբ Հռիփսիմե ու Սուրբ Գայանե եկեղեցիներին և աշխարհի հնագույն քրիստոնեական վանքերից մեկին` Էջմիածնի Մայր Տաճարին: Տաճարը հիմնադրվել է Հայոց կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքից հետո, երբ նրան հայտնվել է Հիսուս Քրիստոսն ու ցույց տվել տաճարի կառուցման վայրը: Էջմիածին տեղանունը ստուգաբանվում է որպես Միածնի իջման վայր: Էջմիածնում են պահպանվում քրիստոնյա աշխարհի խոշոր սրբություններից Սուրբ Գեղարդը, որի վրա պահպանել է Տիրոջ Արյունը, ինչպես նաև Նոյան տապանի մասունքը: Այցելություն հայ ճարտարապետության գլուխգործոցներից Զվարթնոցի եզակի տաճար: Սուրբ Էջմիածինն ու Երկնային արթուն զորքերի Զվարթնոց տաճարը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Այցելություն Երևանի կոնյակի գործարան, ծանոթացում աշխարհահռչակ հայկական կոնյակի պատրաստման յուրահատուկ տեխնոլոգիային և արևահամ ըմպելիքի լավագույն տեսակների համտեսում: Տրանսֆեր օդանավակայան: