Քրիստոնյա Հայաստանը և Մշակույթը
Երևան

                                        

 

Պատվիրելու համար կապվեք մեզ հետ

Ահա մեր կոնտակտները

Հասցե՝ Նալբանդյան 37,  Երևան, Հայաստան

Հեռ.՝ (+374 11) 96 02 01, (+374 11) 96 01 02, (+374 98) 90 41 84

Էլ-փոստ՝ info@hayqtour.am, hayqtour@mail.ru

 

1-ին օր

Առաջին Օրը մեր հյուրերը ժամանում են Զվաթրնոց Միջազգային Օդանավակայան, տեղավորվում հյուրանոցում: Նրանց ազատ ժամանակ է տրվում հանգստանալու կամ քաղաքի կենտրոնն ուսումնասիրելու համար:

2-րդ օր

Էջմիածնի Մայր Տաճար-Սարդարապատ Հուշահամալիր-Հայաստանի Ազգագրության Թանգարան

Երկրորդ  օրը մեր չորս օրյա ուղևորությունը սկսում ենք Հայաստանի ամենանշանակալի տեսարժան վայրեր այցելությամբ:  Հայերը  միակ ազգն են ամբողջ աշխարհում, ովքեր առաջինն են  Քրիստոնեությունը ընդունել, որպես պետական կրոն: Էջմիածինը Հայոց եկեղեցու կենտրոնն է համարվում:  Այստեղ է ապրում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և այստեղ տեղակայված է Էջմիածնի Մայր Տաճարը: Եկեղեցու հիմնական շենքը բավականին ընդարձակ է, այնուամենայնիվ տարածքի մեծ մասը նվիրված է ոչ միայն ծիսական մասին.  այն տարածքը, ուր մտնում ենք իրականում շատ ավելի փոքր է քան ամբողջ համալիրը: Այստեղ նաև այցելում ենք Էջմիածնի թանգարան: 1869 թվականին տաճարին ավելացվել են ևս 3 կառույցներ Հայոց եկեղեցուն շնորհված նվերների  և սուրբ մասունքների պահպանման նպատակով: Շենքերը ծառայում  էին, որպես տաճարի թանգարան, որը բացվել է 1955 թվականին: Հաջորդ վայրը Սարդարապատի հուշահամալիրն է Հայաստանի Ազգագրության Թանգարանով: Սա պարտադիր այցելության վայր է ոչ միայն այն մարդկանց համար, ում հետաքրքրում են Հայաստանի ներկայիս պատմությունը, այլ նաև նրանց համար ովքեր ցանկանում են տեսնել բազմաթիվ վաղ ժամանակաշրջանի հետաքրքիր նմուշներ: Սարդարպատի հուշահամալիրում զբոսանքն ավարտելուց հետո, մեր ճանապարհը շարունակում ենք դեպի Հայաստանի Արագածոտնի մարզ:  Տեղավորվում ենք Բյուրականի մի հրաշալի հյուրանոցում: Երեկոյան գնում ենք ուսումնասիրելու գիշերային երկինքը Բյուրականի աստղադիտակներից մեկով:

3-րդ օր

Բյուրականի Աստղադիտարան-Վիկտոր Համբարձումյանի Տուն-Թանգարան-Ս. Մեսրոպ Մաշտոց Եկեղեցի-Տառերի Պուրակ

Երրորդ օրը սկսում ենք մի նոր գիտական արկածով՝ Բյուրականի 2,6 մետրանոց Աստղադիտարան այցելությամբ, որը տարածաշրջանում ամենաբարձրն է: Աստղադիտարանի բոլոր 5 սարքերը ներկառուցված են 2,6 մետրանոց և 1 մետրանոց Շմիդտի աստղադիտակների մեջ: Աստղադիտարանի ճարտարապետական մասը բաղկացած է գործառութային մասից որն էլ իր հերթին պարունակում է աստղադիտակների աշտարակները, ադմինիստրատիվ և լաբորատորիայի շենքերը, միջոցառումների սրահը, հյուրատունը, և տարածքը նախագծված է Սամվել Սաֆարյանի կողմից: Գտնվելով ականավոր ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդավայրում , մենք այցելում ենք Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան: Այնուհետև այցելում ենք Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Օշականի եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում: Այն գտնվում է Արագածոտնի մարզի Օշական գյուղում: Լինելով հայոց այբուբենի  ստեղծող Մաշտոցի թաղված վայրում , մեր ուղևորությունը անավարտ կլիներ առանց այցելության Տառերի պուրակ հուշարձան: Սկսած 405-406 թթ հայոց այբուբենը օգտագործվում էր հայոց լեզվով գրելու համար և այն մինչ այսօր կիրառվում  է: Այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից Աստվածաշունչը հայերեն լեզվով հասանելի դարձնելու և Քրիստոնեությունը տարածելու  նպատակով: Տառերի Պուրակ հուշարձանը գտնվում է Արտաշավան գյուղում՝ Արագած լեռան արևելյան լանջին: Այն կառուցվել է 2005 թվականին, ի նշան հայոց այբուբենի ստեղծման 1600 ամյակի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով: Հուշարձանը հետաքրքիր է իր 39 տառերի քարե քանդակներով: Վերջացնելով մեր ուղևորությունը Արագածոտնում՝ մենք վերադառռնում ենք Երևան և տեղավորվում հյուրանոցում:

4-րդ օր

Հ.Թումանյանի Թանգարան-Հանր. Հրապարակ- Էրեբունի Թանգարան-Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Մեր չորրորդ օրվա ուղևորությունը սկսվում է Երևանում սիթի տուրով: Երևանը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկն է և ունի մեծաքանակ պատմական, մշակութային, երաժշտական, արվեստի և այլ շինություններ և կենտրոններ: Երևանը դինամիկ քաղաք է բանուկ տրանսպորտային երթուղիներով: Բիզնես կենտրոնները, նախարարությունները, թանգարանները, խանութները, դպրոցները, քոլեջները, համլսարանները լի են աշխատողներով և ուսանողներով: Հայերը շատ հյուրընկալ և բարի են, այսպիսով Հայաստանում յուրաքանչյուր հյուր համարվում է կարևոր անձ: Սկզբում Երևանում այցելում ենք Էրեբունու պատմահնագիտական արգելոց-թանգարան: Էրեբունու արգելոցը , որը հայտնի է նաև Արին Բերդ անունով , վաղ Ուրարտու թագավորության ամրոցներից է, որը գտնվում է ներկայիս Երևանում: Այն մի քանի միմյանց կողք կառուցված ամրոցներից է : Այն Ուրարտուի սահմանին կառուցված մի քանի ամրոցներից մեկն է, և մեկը կարևոր քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոններից: Երևան անունը ինքնին ծագում է Էրեբունուց: Երևանի հարուստ ժառանգությունն ուսումնասիրելուց հետո, գնում ենք հիանալու Հայաստանի Հանրապետության հրապարակի ճարտարապետության գեղեցկությամբ, որի նախագծի հեղինակը ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանն է: Մեր ճանաչողական ուղևորությունը ավարտվում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում օպերայի դիտմամբ: Հետո գնում ենք հյուրանոց:  

5-րդ օր

Հինգերորդ օրը մեր հյուրերը դուրս են գրվում հյուրանոցից և մեկնում Զվարթնոց միջազգային օդանավակայանից