Գինետուր 1-ին օր. ժամանում: Դիմավորում օդանավակայանում:

Հայկական Գինի 

Պատվիրելու համար կապվեք մեզ հետ

Ահա մեր կոնտակտները

Հասցե՝ Նալբանդյան 37,  Երևան, Հայաստան

Հեռ.՝ (+374 11) 96 02 01, (+374 11) 96 01 02, (+374 98) 90 41 84

Էլ-փոստ՝ info@hayqtour.am, hayqtour@mail.ru

 

1-ին օրժամանում

Դիմավորում օդանավակայանում:

 

 

2-րդ օր.Դիտողական էքսկուրսիա Երևանում:

Մենք կայցելենք Երևանի առավել հետաքրքիր վայրերը` ներառյալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը, Հանրապետության հրապարակ, Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք, Կասկադ ու Մարշալ Բաղրամյան պողոտա: Ծրագիրը նախատեսում է նաև կանգառ «Հաղթանակ» զբոսայգում` այցելությամբ Անմար կրակի և «Մայր Հայաստան» հուշարձաններ. վերջինիս բարձր դիտահարթակից մեր առջև է կբացվի Երևանի կենտրոնի համայնապատկերը: Կայցելենք նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ նվիրված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերին, կտեսնենք հուշարձանը` Անմար կրակով, կլինենք Ցեղապանության զոհերի ինստիտուտ-թանգարանում: Էքսկուրսիայի ընթացքում կլինենք նաև Մատենադարանում` հին ձեռագրերի ինստիտուտ-թանգարանում, որտեղ ի թիվս հայերեն ու այլ լեզուներով ավելի քան 18.000 ձեռագիր մատյանների, պահպանվում են նաև հիասքանչ մանրանկարներ պարունակող Լազարյան Ավետարանը` գրված 887 թվականին, 989 թվականին գրված Էջմիածնի Ավետարանը և XI դարով թվագրվող Մուղնու Ավետարանը: Ազգային երաժշտության ուղեկցությամբ կընթրենք ավանդական հայկական ռեստորանում:

 

 

3-րդ օր.Խոր Վիրապի վանք-Սուրբ Էջմիածին-Զվարթնոց

Նախաճաշ հյուրանոցում: Օրը կսկսենք մեկնելով Աստվածաշնչյան Արարատ լեռան ստորոտում սփռված Արարատյան դաշտ, որը կարևոր նշանակություն ունի Հայաստանի գյուղատնտեսության մեջ: Այստեղ Նոյն ինքն է հիմք դրել խաղողի տարբեր տեսակների մշակությանը: Կայցելենք նաև Խոր Վիրապի վանք, որը կապված է մարդկության պատմության շատ կարևոր իրադարձություններից մեկի՝ 301 թվականին Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման հետ: Այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Կլինենք նաև Խոր Վիրապի վանքի մերձակա խաղողի այգիներում: Այնուհետև կուղևորվենք դեպի Հայաստանի հոգևոր մայրաքաղաք` Սուրբ Էջմիածին, ուր կայցելենք Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ, ինչպես նաև Մայր տաճար` Հայաստանի հնագույն քրիստոնեական տաճարը, որի հարևանությամբ գտնվում է Հայ առաքելական եկեղեցու հովվապետի` Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը: Այցելություն Սուրբ Էջմիածնի թանգարան: Այստեղ է պահպանվում Սուրբ Գեղարդի մասունքը, որի վրա պահպանել է Տիրոջ Արյունը: Այնուհետև մենք կտեսնենք Էջմիածնից 3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Զվարթնոցի տաճարի ավերակները: Տաճարը կառուցվել է 643–652 թվականերին Ներսես Երրորդ Տայեցի Հայոց կաթողիկոսի նախագծով, որին անվանել են Շինարար, և 10-րդ դարում ավերվել է երկրաշարժից: Սուրբ Էջմիածինն ու Զվարթնոցի` Երկնային զվարթունների, այսինքն` հրեշտակների տաճարը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Այցելություն Վերնիսաժ` Երևանում հայ նկարիչների ու արհեստավորների տաղավարներ: Այստեղ կարելի է ձեռք բերել օբսիդիանից ու կերամիկայից պատրաստված գեղեցիկ հուշանվերներ, փայտե խաչքարեր ու ժամանակակից հայ նկարիչների ստեղծագործություններ: Ընթրիք երևանյան ավանդական ռեստորանում:Նախաճաշ հյուրանոցում: Օրը կսկսենք մեկնելով Աստվածաշնչյան Արարատ լեռան ստորոտում սփռված Արարատյան դաշտ, որը կարևոր նշանակություն ունի Հայաստանի գյուղատնտեսության մեջ: Այստեղ Նոյն ինքն է հիմք դրել խաղողի տարբեր տեսակների մշակությանը: Կայցելենք նաև Խոր Վիրապի վանք, որը կապված է մարդկության պատմության շատ կարևոր իրադարձություններից մեկի՝ 301 թվականին Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման հետ: Այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Կլինենք նաև Խոր Վիրապի վանքի մերձակա խաղողի այգիներում: Այնուհետև կուղևորվենք դեպի Հայաստանի հոգևոր մայրաքաղաք` Սուրբ Էջմիածին, ուր կայցելենք Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ, ինչպես նաև Մայր տաճար` Հայաստանի հնագույն քրիստոնեական տաճարը, որի հարևանությամբ գտնվում է Հայ առաքելական եկեղեցու հովվապետի` Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը: Այցելություն Սուրբ Էջմիածնի թանգարան: Այստեղ է պահպանվում Սուրբ Գեղարդի մասունքը, որի վրա պահպանել է Տիրոջ Արյունը: Այնուհետև մենք կտեսնենք Էջմիածնից 3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Զվարթնոցի տաճարի ավերակները: Տաճարը կառուցվել է 643–652 թվականերին Ներսես Երրորդ Տայեցի Հայոց կաթողիկոսի նախագծով, որին անվանել են Շինարար, և 10-րդ դարում ավերվել է երկրաշարժից: Սուրբ Էջմիածինն ու Զվարթնոցի` Երկնային զվարթունների, այսինքն` հրեշտակների տաճարը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Այցելություն Վերնիսաժ` Երևանում հայ նկարիչների ու արհեստավորների տաղավարներ: Այստեղ կարելի է ձեռք բերել օբսիդիանից ու կերամիկայից պատրաստված գեղեցիկ հուշանվերներ, փայտե խաչքարեր ու ժամանակակից հայ նկարիչների ստեղծագործություններ: Ընթրիք երևանյան ավանդական ռեստորանում:


 

4-րդ օր. Օշական-Ամբերդ-Ձորագետ 

Օրը կսկսենք այցելելով Երևանից հյուսիս-արևմուտք գտնվող Օշական գյուղ, որտեղ թաղված է Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, ով 406 թվականին ստեղծեց հայերենի տառերը: Տեղի գինեգործարանում կհետևենք գինու և կոնյակի արտադրության ընթացքին:Գյուղի ընտանիքներից մեկի տանը ճաշելուց հետո կշարունակենք մեզ համար բացահայտել Հայաստանի անհայտ անկյունները: Մեր աչքի առջև կհառնի գեղատեսիլ բնապատկերների անսահման հանգստությունը` ձյունապատ գագաթներով բարձր ու հպարտ լեռներ, ծաղկազարդ հովիտներ ու մարգագետիններ...Մենք կտեսնենք 2300 մետր բարձրության վրա գտնվող Ամբերդի հնամենի ամրոցը, իսկ երկու ժամ անց կհասնենք Հայաստանի հյուսիսում գտնվող Լոռի լեռնային մարզը` պատված խիտ անտառներով ու արագահոս գետերով:

 

5-րդ օր.Հաղպատի վանք-Իջևան-Դիլիջան-Սևան 

Շարունակելով ճանապարհը Դեբեդ գետի գեղատեսիլ հովտով` կհասնենք Հաղպատի վանք, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Այն միջնադարյան Հայաստանի հոգևոր, կրթական ու մշակութային կյանքի կենտրոնն է եղել: Վանքի ու նրա շրջակայքի աննկարագրելի գեղեցկությունն անմոռաց տպավորություններ կպարգևեն մեզ: Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի Իջևան և կայցելենք տեղի գինեգործարան: Այս տարածաշրջանը հայտնի է սպիտակ գինու արտադրությամբ: Այնուհետև կուղևորվենք անտառապատ լեռների ու գեղատեսիլ հովիտների մեջ գտնվող Դիլիջան առողջարանային քաղաքը: Նախատեսված է զբոսանք քաղաքի հին թաղամասում, ուր պահպանվում են 19-րդ դարի տները, որտեղ այժմ գտնվում են փայտե ու կերամիկական տարբեր իրեր և հուշանվերներ պատրաստող վարպետների արհեստնոցներն ու կրպակները: Մեր հաջորդ կանգառը Սևանա լճի ափն է, որն աշխարհի ամենաբարձրադիր ու քաղցրահամ լճերից մեկն է: Այն անվանում են նաև «Հայաստանի մարգարիտ»: Այստեղ մենք կլինենք մուգ գույնի քարից կառուցված հոյակերտ Սևանա վանքում: Տեղավորում Սևանա լճի ափին գտնվող հյուրանոցում: 

 

6-րդ օր. Եղեգնաձոր-Նորավանք-Արենի 

Այս օրվա ճամփորդությունը հարուստ կլինի այցելություններով Հայաստանի տեսարժան վայրեր, որոնց ընթացքում մեր առջև կհառնեն բազմազան գեղատեսիլ բնապատկերներ: Ընթանալով Մետաքսի հին մեծ ճանապարհով` մենք կուղևորվենք դեպի Սելիմի լեռնանցք, որտեղ կանգ առնելով կդիտենք 14-րդ դարում կառուցված ու լավ պահպանված «հյուրանոցը»` Սելիմի հայտնի իջևանատունը, ուր գիշերում էին միջնադարյան վաճառականները: Ապա կհասնենք Վայոց Ձորի մարզ, որը Հայաստանում հռչակված է տեղում աճող խաղողի տարբեր տեսակներից պատրաստվող կարմիր գինիների արտադրությամբ: Կտեսնենք հոյակերտ Նորավանքն իր եզակի` երկհարկանի Սուրբ Աստվածածին եկեղեցիով և ժանեկազարդ հրաշագեղ խաչքարերով: Կայցելենք գինեգործարան, այնուհետև կանգ կառնենք Արենի գյուղի տներից մեկում` տեսնելու, թե ինչպես են տեղի բնակիչները պատրաստում այստեղի հռչակված գինին: Վերադարձ Երևան:

 

 

7-րդ օր. Գեղարդավանք-Գառնի 

Մենք կայցելենք Երևանի կոնյակի գործարան ու գինու կոմբինատ, որոնք գտնվում են Երևանի բերդի տարածքում: Մառաններում կարող ենք համտեսել գինու և կոնյակի տարբեր տեսակներ: Այնուհետև կուղևորվենք Գառնի գյուղ` տեսնելու հելլենիստական դարաշրջանից Հայաստանի տարածքում պահպանված միակ հեթանոսական տաճարը՝ Գառնին: Այստեղ են գտնվում նաև թագավորական պալատի ու հետաքրքիր խճանկարներով հին բաղնիքների ավերակները: Կզբոսնենք Գառնիի կիրճի երկայնքով՝ հիանալով եզակի ժայռային կազմավորումներով` բազալտե բնական ծագման անձեռակերտ սյուներով, որոնք նման են երգեհոնի խողովակների և ստացել են «Քարերի սիմֆոնիա» անվանումը: Ապա կայցելենք հայկական միջնադարյան ճարտարապետության ցնցող հուշարձաններից մեկը` Գեղարդավանք, որի մի մասը փորված է ժայռի մեջ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված վանքն ունի ապշեցուցիչ ակուստիկա, որի գաղտնիքն առ այսօր բացահայտված չէ. որոշ հատվածներում ձայնի արձագանքը չի մարում մոտ 40 վայրկյան: Վանքի անվանումը կապված է Սուրբ Գեղարդի մասունքի հետ, որ վրա պահպանվել է Տիրոջ Արյունը: Գեղարդի ծայրը, որն առաջին դարում Հայաստան է բերել Թադոս առաքյալը, այժմ պահվում է Սուրբ Էջմիածնում: Վերադարձ Երևան:

 

8-րդ օր.

Տրանսֆեր օդանավակայան: