ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Պատվիրելու համար կապվեք մեզ հետ

Ահա մեր կոնտակտները

Հասցե՝ Նալբանդյան 37,  Երևան, Հայաստան

Հեռ.՝ (+374 11) 96 02 01, (+374 11) 96 01 02, (+374 98) 90 41 84

Էլ-փոստ՝ info@hayqtour.am, hayqtour@mail.ru

 

1-ին օրժամանում 

Ժամանում Երևան: Դիմավորում օդանավակայանում: Տրանսֆեր օդանավակայանից հյուրանոց: Տեղավորում հյուրանոցում:

 

2-րդ օրԴիտողական էքսկուրսիա Երևանում 

Կտեսնենք մայրաքաղաքի տեսարժան վայրերը, այդ թվում նաև Հանրապետության հրապարակը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, ինչպես նաև Կասկադը, ուր տեղադրված է աշխարհահռչակ քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի «Սև կատու» արձանը: Կայցելենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար, որը կառուցվել է 2001 թվականին` քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-րդ տարեդարձի առթիվ: Տաճարի օծման արարողությանը մասնակցել է նաև Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը: Երևանից մեր առաջին տպավորությունները կհարստանան այցելությամբ հին ձեռագրերի ինստիտուտ` Մատենադարան, որտեղ կտեսնենք գեղեցիկ մանրանկարներով զարդարված ձեռագիր Ավետարաններ և բազմաթիվ հայկական միջնադարյան ձեռագրեր: Այնուհետև կայցելենք 1915 թ. իրականացված Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ապա` Երևանի Քանաքեռ թաղամասում գտնվող Սուրբ Աստվածածին ռուսական ուղղափառ եկեղեցի, որտեղ կհանդիպենք Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականին: Հնարավոր է ազգային երաժշտության ուղեկցությամբ ընթրիք կազմակերպել ավանդական հայկական ռեստորանում: Գիշերում Երևանում:

 

3-րդ օր (ցանկալի է` Կիրակի). Հայաստանի հոգևոր մայրաքաղաք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 

Առավոտյան կուղևորվենք Հայաստանի հնագույն քաղաքներից մեկը` Վաղարշապատ, որտեղ գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` Հայ Առաքելական Եկեղեցու կենտրոնը: Կայցելենք Էջմիածնի մերձակայքում գտնվող Զվարթնոցի տաճարի ավերակներ: Այն հայկական քրիստոնեության կարևորագույն խորհրդանիշներից և հայ ճարտարապետության գոհարներից մեկը: Ապա կտեսնենք Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները, որոնք կառուցվել են այդ կույսերի նահատակման տեղերում: Նրանք առաջին քրիստոնյաներից էին, ովքեր հանուն Տիրոջ նահատակվեցին հեթանոս Տրդատ Երրորդ թագավորի հրամանով: Սուրբ Հռիփսիմե եկեղեցու խորանի գետնահարկ մատուռի մեջ մինչ այսօր պահպանվում է Հռիփսիմե կույսի տապանը,և կարող ենք տեսնել այն: Այնուհետև կայցելենք Էջմիածնի մայր տաճար: Այն հիմնել է Հայոց կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Հայոց առաջին կաթողիկոսին տեսիլքում հայտնվել է Հիսուս Քրիստոս և ցույց տվել առաջին եկեղեցու կառուցման վայրը: Էջմիածին տեղանունը բացատրվում է որպես Միածնի իջման վայր: Կարող ենք մասնակցել ամեն կիրակի այստեղ մատուցվող Սուրբ Պատարագին և Էջմիածնի երգչախմբի կատարմամբ լսել հայկական հոգևոր երգեր: Տաճարի տարածքում է գտնվում Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը: Էջմիածնի գանձատանը պահվում են քրիստոնեական այնպիսի խոշոր սրբություններ, ինչպիսիք են Սուրբ Գեղարդը, որի վրա պահպանվել է Տիրոջ Արյունը, և Նոյան տապանի մասունքը: Գանձատունը բաց է ամեն օր, բացի երկուշաբթիից, իսկ կիրակի բացվում է ժամը 14.00-ին` Սուրբ Պատարագի ավարտից հետո: Հնարավոր է նաև կազմակերպել հանդիպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցչի հետ: Սուրբ Էջմիածնի ու Զվարթնոցի տաճարներն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: : Գիշերում Երևանում

 

4-րդ օր.Բիբլիական Արարատ լեռան հովանու ներքո 

Մեր ճանապարհը կշարունակվի հայկական քաղաքակրթության սրտով` Բիբլիական Արարատի հովանու ներքո սփռված Արարատյան դաշտով: Մեծ ջրհեղեղից հետո Նոյն այստեղ է տնկել խաղողի առաջին որթատունկը: Խոր Վիրապի վանքը գտնվում է Արարատ լեռան անմիջական մերձակայքում: Վանքի պատմությունը սերտորեն կապված է Հայոց առաջին կաթողիկոս սուրբ Գրիգոր Լուսավորչի և 301 թվականին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու հետ: Մենք հնարավորություն կունենանք իջնելու այն խոր հորը` վիրապը, որում, ըստ ավանդության, բանտարկվել էր սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ հետագայում Հայ Առաքելական Եեկեղեցու առաջին հովվապետը: Պարզ եղանակի դեպքում մեր առջև կբացվի բիբլիական Արարատ լեռան շքեղ համայնապատկերը: Այնուհետև կլինենք լեռնային գետերի, հիասքանչ ջրվեժների և բարձունքների երկրամասում` Վայոց Ձորի մարզում: Մենք կլինենք կարմիր ժայռերի մեջ գտնվող գեղատեսիլ Նորավանքում: Վանքի եկեղեցիների պատերը զարդարված են բացառիկ գեղեցկության նրբակատար հարթաքանդակներով: Այստեղից կուղևորվենք հանքային տաք ջրերի Ջերմուկ առողջարանային քաղաքը, որը գտնվում է 2200 մետր բարձրության վրա՝ գեղատեսիլ լեռների, անտառապատ հովիտների ու խորը կիրճերի մեջ: Գիշերում Ջերմուկի առողջարաններից մեկում:

 

5-րդ օրՍևանավանք և Սևանա լիճ 

 

 

Առավոտյան անցնելով Մետաքսի մեծ ճանապարհով և վայելելով լեռնային հրաշալի բնապատկերների գեղեցկությունը՝ կուղևորվենք Սևանա լիճ: Բարձրադիր լեռնանցքներից մեկում կայցելենք 2400 մետր բարձրության վրա գտնվող XIV դարի մի կառույց՝ Սելիմի իջևանատունը, որտեղից էլ մեր աչքերի առջև կբացվի մարզի լեռնաշղթաների անմոռանալի համայնապատկերը: Կանգ կառնենք Նորատուս գյուղում, որի գերեզմանոցն աշխարհում խաչքարերի ամենամեծ հավաքածուն է: Այնուհետև կտեսնենք «Հայաստանի մարգարիտը»` ծովի մակերևույթից 1900 մետր բարձրության վրա գտնվող քաղցրահամ Սևանա լիճը: Սևանում կայցելենք Х դարում կառուցված Սևանավանքը: Այն գտնվում է Սևանի թերակղզուն գերիշխող բլրի վրա, որտեղից պարզ եղանակի դեպքում կարող ենք հիանալ լճի ջրի գույների անկրկնելի խաղով: Հնարավոր է կազմակերպել հանդիպում Սևանավանքի հոգևոր սեմինարիայի` Վազգենյան դպրոցի ներկայացուցիչների հետ: Գիշերում Դիլիջանի հյուրանոցներից մեկում: 

 

6-րդ օրՀայաստանի հյուսիսի Քրիստոնեական ժառանգությունը` Գոշավանք ու Ախթալայի վանք 

 

 

Մեր ճանապարհը կշարունակենք «Դիլիջան» ազգային պարկի անտառներով ու հովիտներով: Այս երկրամասը, որը հաճախ անվանում են նաև «Փոքրիկ Շվեյցարիա», միաժամանակ Հայաստանի լավագույն լեռնակլիմայական առողջավայրերից է: Քաղաքում կզբոսնենք հին փողոցով, ուր պահպանվել են XIX դարի ավանդական տները, կծանոթանանք փայտափորագրիչների և բրուտների` կավագործ վարպետների գեղեցիկ աշխատանքներին: Ապա կայցելենք Գոշավանք, ուր կտեսնենք նաև Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարերից մեկը: Վանքի պատմությունն ու անունը կապված են առակագիր, ժամանակի մեծ իրավագետ, հայկական օրենքների առաջին համահավաք ժողովածուի` «Դատաստանագրքի» հեղինակ, եռամեծար վարդապետ Մխիթար Գոշի անվան հետ: Գոշավանքում կարող ենք մասնակցել Սուրբ Պատարագի: Մեր հաջորդ կանգառը կլինի Ախթալայի վանքը, ուր կտեսնենք ապշեցուցիչ գեղեցկության որմնանկարներ: : Գիշերում Ձորագետի հյուրանոցներից մեկում: 

 

7-րդ օր. Օձունի, Հաղպատի ու Սանահինի վանքեր 

 

 

Առավոտյան կմեկնենք Օձունի վանք. բազիլիկը կառուցվել է VI–VII դարերում: Վանքի կողքին գտնվում է ինքնատիպ քարե մի կոթող՝ մահարձան, որը աստիճաններով կրկնակի կամար է, իսկ կամարների տակ զարդաքանդակ երկու սյուներ են: Հուշարձանի արևմտյան ու արևելյան պատերը զարդարված են Աստվածաշնչյան մոտիվներ ներկայացնող հարթաքանդակներով: Այստեղից կմեկնենք միջնադարյան Հայաստանի կրոնական, մշակութային ու կրթական խոշոր կենտրոններ հանդիսացող Հաղպատի ու Սանահինի վանքեր, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Հաղպատի վանքում հնարավոր է կազմակերպել հանդիպում հոգևորականի հետ:Վերադարձ Ձորագետ:

 

8-րդ օրՍաղմոսավանք-Տառերի պուրակ-Երևան 

 

Մենք կուղևորվենք դեպի Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ամենաբարձր լեռան` Արագածի լանջերը, ուր մեր աչքերի առջև կհառնեն ալպիական անծայրածիր մարգագետիններ, լայնարձակ հովիտներ ու ձյունե բարձունքներ: Մենք կայցելենք գեղեցկագույն հարթաքանդակներ ունեցող Հովհաննավանք, ապա Սաղմոսավանք ու Սուրբ Սիոնի վանք: Ճանապարհին կանգ կառնենք Տառերի պուրակում, որը հիմնվել Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի տոնակատարությունների շրջագծում: 

 

9-րդ օրԳեղարդ - Գառնի - Երևան 

 

 

Այս օրը կմեկնենք Հայաստանում ուխտագնացության գլխավոր կենտրոններից մեկը` Գեղարդի ժայռափոր վանք: Վանքի անվանումը կապված է Սուրբ Գեղարդի մասունքի հետ, որ վրա պահպանվել է Տիրոջ Արյունը: Գեղարդի ծայրը, որն առաջին դարում Հայաստան է բերել Թադոս առաքյալը, միջնադարում պահպանվում էր այս վանքում, իսկ այժմ գտնվում Սուրբ Էջմիածնում: Վանքի եկեղեցիներից մեկում սուրբ ջրի աղբյուր կա, որի համար այստեղ են գալիս Հայաստանի բոլոր կողմերից: Վանքի ժայռափոր եկեղեցիներն ունեն եզակի ակուստիկա: Այստեղ մենք կարող ենք փոքրիկ համերգի ընթացքում ծանոթանալ հայ հոգևոր երաժշտությանը` հաղորդակից լինելով քրիստոնեական հավերժությանը: Այնուհետև կայցելենք առաջին դարում կառուցված Գառնիի հելլենիստական տաճար: Այն գտնվում է հայկական թագավորների հին ամրոցի տարածքում` երեք կողմերից խոր կիրճերով շրջապատված հրվանդանի վրա: Տաճարը Հայաստանի հնագիտական կարևորագույն համալիրներից է: Գառնիի կիրճը շրջանակված է երգեհոն հիշեցնող բազալտե անձեռակերտ սյուներով, որոնք անվանվում են «Քարերի սիմֆոնիա»: Գեղարդի վանքն Ազատ գետի կիրճի ու Գառնիի տաճարի հետ միասին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

 

10-րդ օր.

 

 

Տրանսֆեր օդանավակայան: Թռիչք: