ՋԵՐՄՈՒԿ
Ջերմուկ

Պատվիրելու համար կապվեք մեզ հետ

Ահա մեր կոնտակտները

Հասցե՝ Նալբանդյան 37,  Երևան, Հայաստան

Հեռ.՝ (+374 11) 96 02 01, (+374 11) 96 01 02, (+374 98) 90 41 84

Էլ-փոստ՝ info@hayqtour.am, hayqtour@mail.ru

 

Ջերմուկ քաղաքը, որը կոչվում է Հայաստանի մարգարտե հանգստավայր, գտնվում է անտառաշատ լեռների գրկում` ծովի մակերևույթից 2080մ բարձրության վրա և բաժանվում է երկու մասի Արփա գետի գեղատեսիլ կիրճով: Ջերմուկ հանքային ջրի մասին առաջին պատմական տվյալները սկսվում են դեռևս մ.թ.ա 189թ. Ջերմուկ բերդի շինարարության ժամանակներից: Դեռևս հնագույն ժամանակներից սկսած` մարդիկ օգտագործում են Ջերմուկ հանքային ջրի մոգական հատկությունները տարբեր տեսակի հիվանդություններ բուժելու համար: Դրա վառ ապացույցն են ջրավազանները, որոնք կառուցվել են Հայաստանի միջին դարերում և, ապա, վերակառուցվել 1860թ.: Ջերմուկ հանքային ջրի զարմանահրաշ զորության մասին հյուսվել են լեգենդներ. դրանցից մեկը պատմում է մեզ հետևյալի մասին: Շատ տարիներ առաջ, երբ մարդիկ որս էին անում իրենց գոյությունը պահպանելու համար, մի անգամ փորձառու որսորդներից մեկը մահացու վիրավորեց մի երիտասարդ եղջերուի: Գործադրելով մեծ ջանքեր, խուսափելով որսորդի հերթական կրակից` եղջերուն հասնում է հանքային ջրի ավազանին և ծայրաստիճան ուժասպառ եղած ընկնում գետնի տակից դուրս եկող պղպջակների մեջ: Այ քեզ հրաշք: Մեկ ակնթարթում ցավը վերանում է և վերքը դադարում է արնահոսել: Մի փոքր հետո եղջերուն դուրս է գալիս հանքային աղբյուրից բոլորովին առողջ և առույգ` անհայտանալով անտառների խորքում: Տեսնելով հանքային ջրի հզորությունը` որսորդը ապշահար է լինում և դրանից հետո այս կենսական ջուրը դառնում է հայտնի ամբողջ աշխարհում, իսկ եղջերուն, որ բացահայտեց ջրի զարմանահրաշ հատկությունները, դառնում է Ջերմուկ քաղաքի խորհրդանիշը: Ջերմուկ քաղաքի մյուս հպարտությունն ու գեղեցկությունը ջրվեժն է, որը մարդիկ անվանում են «Ջրահարսի վարսեր»: Համաձայն լեգենդի` գեղեցիկ արքայադուստրը սիրահարվում է երիտասարդ հովվի: Թագավորը անիծում է իր դստերը և նա վերածվում է ջրահարսի: Այս անկրկնելի հրացոլքով ջրվեժը առաջացել է Ջերմուկ գետակի բերանին: Ջուրը գահավիժում է ներքև 70 մետր բարձրությունից` ստեղծելով երեք գմբեթաձև տանիքներ: Ջերմուկ գետակի ջուրը հոսում է Արփա գետ: